-
30.03.2020|
16:05
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն իրենց երախտագիտությունն են հայտնում բուժաշխատողներին անձնուրաց աշխատանքի համար:
-
30.03.2020|
14:48
Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունը Չինաստանին ու ԱՄՆ-ին կոչ է անում զերծ մնալ փոխադարձ մեղադրանքներից ու մյուս երկրների հետ համատեղել ջանքերը կորոնավիրուսի դեմ պայքարում:
-
30.03.2020|
14:46
Գերմանիայի թենիսի փոխնախագահ Դիրկ Հորդոֆը նշել է, որ մոտ օրերս Մեծ Սաղավարտի Ուիմբլդոնի մրցաշարը նույնպես կհետաձգվի։
-
30.03.2020|
14:43
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսով ՝ COVID-19-ով հիվանդների թիվն անցել է 723 000-ը: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցնում է 33 000-ը: Ապաքինվածների թիվը կազմում է 151 798:
-
30.03.2020|
14:42
Թուրքիայում մարտի 29-ի դրությամբ նոր տեսակի կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 131-ի՝ Twitter- ում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան։
-
30.03.2020|
14:41
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում կիսվել է ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանի տեսակապի տեսանյութով՝ կից գրելով․ «Ճգնաժամը որպես հնարավորություն. կարո՞ղ ենք թոքերի օդափոխման սարքեր արտադրել»։
-
30.03.2020|
14:40
Նոր տեսակի Covid-19 կորոնավիրուսով վարակվածների թիվը ողջ աշխարհում հասել է 704 068-ի: Ինչպես հետևում է Worldometers կայքի՝ իրական ժամանակում թարմացվող տվյալներից, կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունից մահացել է 33 219 մարդ:
-
30.03.2020|
14:40
Մարտի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել սգակիր Դևեջյան ընտանիքին ֆրանսահայ ականավոր գործիչ Պատրիկ Դևեջյանի անժամանակ մահվան կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։
-
30.03.2020|
14:39
Կառավարության այսօրվա նիստում Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարեց, որ այս պահի դրությամբ կա ծանր վիճակում գտնվող 14 պացիենտ և մեկ պացիենտ, ում վիճակը ծայրահեղ ծանր է, սակայն կարող է դառնալ ծանր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցեց մահացած երկու անձանց հարազատներին։
-
30.03.2020|
14:38
Նախագիծն ավելի շատ հարցեր է առաջացնում, քան լուծումներ տալիս, ԱԺ արտահերթ նիստում ասաց ԲՀ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը՝ անդարադառնալով արտակարգ դրության պայմաններում քաղաքացիների հեռախոսազանգերի հավաքագրման առաջարկին։